Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լևոն Տեր-Պետրոսյանն «ԱրմենՏելը» վաճառեց, աշխարհը զարմացավ, թե դա ինչ կոռուպցիոն գործարք էր։ Ռոբերտ Քոչարյանը ծակ գրպանով Արցախից եկավ Երևան, հիմա իր ընտանիքը մեծահարուստ է ոչ միայն Հայաստանի մասշտաբով…
Սերժ Սարգսյանի օրոք նա և նրա մեծահարուստ ընկերները Հայաստանը թալանում էին, իսկ բանակը նոր զենքերի փող չուներ, դրա հետևանքը 2016թ ապրիլն է։
Հիմա Նիկոլ Փաշինյանը պահակախմբի և ավտոմեքենաների հսկողությամբ Երևանում հեծանիվ է քշում, կարծես Հայաստանն ու Արցախը էլ դարդ չունեն։ Գուցե մեր ժողովո՞ւրդն է մեղավոր, որ այսպիսի ղեկավարներ ունենք։ Այն ժողովուրդը, ով ամեն երեկո տափակ սերիալներ է նայում, հեռուստաէկրաններից թափվող ամեն սուտը՝ լապշան, իր ականջներից կախում»։