Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հոկեյի 8-րդ համառուսական սիրողական փառատոնի գալա խաղի ժամանակ ընկել է սառույցի վրա:
Խաղը տեղի է ունեցել Սոչիում: Պուտինը որոշել է իր երախտագիտությունը հայտնել հանդիսատեսին` ցուցաբերած աջակցության համար: Սառույցի վրայով սահելիս նա չի նկատել սառույցին փռված կարմիր գորգը և ընկել է: Նրան արագ օգնել են վեր բարձրանալ, որից հետո նա շարունակել է երկրպագուներին ողջունել:
Մայիսի 10-ին Պուտինը Սոչիում հոկեյ է խաղացել «Հոկեյի լեգենդները» թիմի կազմում: