Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քայնե Ուեսթի ընտանիքում լույս աշխարհ է եկել 4-րդ երեխան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քարդաշյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Նա Չիկագոյի երկվորյակն է: Վստահ եմ, որ նա դեռ շատ կփոխվի, բայց հիմա շատ է նման նրան»,- գրել է Քիմը:
Փոքրիկը լույս աշխարհ է եկել փոխնակ մոր օգնությամբ: Քիմի և Քանյեի ընտանիքում նորածինը երկրորդ տղան է, նա չորրորդ երեխան է՝ 5-ամյա Նորթից, 3-ամյա Սենթից և 15 ամսական Չիկագոյից հետո: