Սննդի կետերից մեկում միսը լվանում են Կալիումի պերմանգանատով (մարգանցովկայով)՝ մսին թարմ տեսք հաղորդալու համար: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը`հղում տալով իր խմբակցություն ահազանգողին:
Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանից հետաքրքրվեցինք՝ նման դեպքեր արձանագրե՞լ են: «Նման դեպքեր մենք չենք բացահայտել, նման ահազանգեր չենք ունեցել»:
Մարգանցովկայի վնասակարության մասին խոսելիս էլ ասաց․
«Դա բակտերիոսպան դեղամիջոց է, ախտահանության ամար կիրառվող, այսինքն՝ հնարավոր է դա օգտագործվի ինչ-որ բան ախտազերծելու համար: Բայց թույլատրելի չի,պետք է լինի միսը պիտանելիության ժամկետում»: