ՀՀ վարչապետի տիկին, «City of smile ժպիտների քաղաք» և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 10-ին այցելել է Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության կլինիկա:
Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության կլինիկայի տնօրեն Սամվել Դանիելյանի և մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է կնետրոնում, զրուցել այդ պահին բուժում ստացող երեխաների, նրանց ծնողների և բուժող բժիշկների հետ: