Search
Close this search box.

30-ամյա երիտասարդը ցանկացել է դրամարկղից գումար հափշտակել, բայց չի հասցրել

Մայիսի 8-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Սայաթ-Նովայի պողոտայի եւ Նալբանդյան փողոցի խաչմերուկի դեղատնից ցանկացել են գողություն կատարել:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.15-ին, անհայտ անձը, ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մտել է Սայաթ-Նովայի պողոտայում գործող դեղատուն, որտեղ ցանկացել է դրամարկղից գումար հափշտակել, սակայն ոչինչ չհափշտակելով՝ հեռացել է:

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1989 թ. ծնված Արսեն Ղ.-ն, որը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Շենգավիթի բաժնի եւ Չարբախի բաժանմունքի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 9-ին, ժամը 15.15-ին, ինքնակամ ներկայացել է Չարբախի բաժանմունք, տվել խոստովանական բացատրություն, ներկայացվել Կենտրոնական բաժնի ծառայողներին:

Նախապատրաստվում են նյութեր:

Please enter a valid URL