Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան «Արսենալ»-ին և ՈՒԵՖԱ-ին հայտնել է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու համար Բաքու մեկնելիս խնդիրներ չի ունենա:
«Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան մեզ հայտնել է, որ Մխիթարյանը վիզայի և երկիր մուտք գործելու հետ կապված որևէ խնդիր չի ունենա։ Հնարավոր ամեն ինչ կարվի՝ նրա անվտանգությունն ապահովելու համար», – նշված է ՈՒԵՖԱ-ի հայտարարության մեջ: