Search
Close this search box.

Ղարաբաղյան խնդրի կագավորման փոխարեն ոմանք մտածում են օգուտի մասին. Գենադի Զյուգանով

Առանց Ռուսաստանի Կովկասում երբեք չի լինի ո՛չ խաղաղություն, ո՛չ հանգիստ։ Նման կարծիք է արտահայտել ՌԴ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի նախագահ Գենադի Զյուգանովը՝ մեկնաբանելով ԼՂ կարգավորման հարցը։

«Պետք է միասին հավաքվել և լուծում փնտրել, որը կբավարարի բոլոր կողմերին, և իմ կարծիքով՝ նման լուծում կա։ Դժբախտությունը նրանումն է, որ մի շարք մարդիկ ավելի շատ մտածում են օգուտի ու շահույթի մասին, այլ ոչ թե լուծում են փնտրում»,-ասել է Զյուգանովը «Վեստնիկ Կավկազա» պարբերականի հետ հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ղարաբաղյան կարգավորման հարցում պետք է կիրառել տարբեր ժողովուրդների համակեցության խորհրդային փորձը։

Հարցազրույցում Զյուգանովը հիշել է բանակում իր ծառայակիցների մասին, ովքեր ներկայացրել են ԽՍՀՄ տարբեր ժողովուրդներին, և նրանց հետ կառուցված բարիդրացիական հարաբերությունների մասին՝ չնայած ազգային տարբերություններին։

Please enter a valid URL