Հատուկ ծառայությունների ոչնչացված արխիվները: Երկրի մթամած ու ապականված ապագան: Սահմանադրական, թե ապասահմանադրական դատարանն այսօր: Անպատիժ պետական դավաճանները, որոնք ու իրենց խամաճիկները մեր պետականության հանդեպ օրըստօրե դառնում են առավելապես չար, անկառավարելի, նողկալի, սոսկալի, անտանելի ու ահավորապես վտանգավոր
Ժողովուրդ, ես Ձեզ չեմ շնորհավորհում ոչ քաղաքացու օրվա, ոչ մայիսի 8-ի, ոչ 9-ի կապակցությամբ, քանզի սիրտս տագնապած է մեր երկրում տիրող իրավիճակի անորոշությամբ: Գուցե տեղը գա ու ժամանակը, երբ այդ շնորհավորանքը անկեղծ լինի ու մենք ի սրտե կարողանանք շնորհավորհել միմյանց ամեն մի տոնական առիթով: Որևէ մեկին վիրավորել չեմ ուզում, բայց այն ինչ ասել է Փաշինյանը իր մամլո ասուլիսի ժամանակ, շատ քիչ է ասել: Ինքս ժամանակակիցն եմ այս ամեն այլանդակության, երբ կրեմլի դրածոները մեկը մեկին իշխանություն փոխանցելով` մեր երկիրը ծայրեծայր թալանեցին անխնա: Ինչ վերաբերվում է զինվորներին, ազգը քաջ գիտի, որ զինվորին սոված էին թողնում, նույնիսկ օրերով, հարցրեք ցանկացած ծառայած զինվորի, զինվորի ծնողի:
Փաստ է, որ հայրենիքին ծառայող զինվորը բանակում ծառայել է ու կերակրվել` հիմնականում ծնողների կողմից տարված սննդով ու ուղարկած դրամով, ընդհուպ` անհրաժեշտ ամեն տակաշորերով, տաք շորերով, տրուսիկ-մայկայով, նասկիներով: Մնում էր զինվորական հագուստն էլ, բենզինը, արկերն ու փամփուշտ էլ թողնեին ծնողի վրա, որ զինվորը հայրենիքը պաշտպանի, որ մի կերպ տաքանա, թշնամու հարձակումներին դիմակայի: Դա է եղել մեր բանակը և դա բացարձակ ճշմարտություն է:
Զարմանքով լսեցի նախկին իշխանությունների կողմից հատուկ ծառայությունների ոչնչացված արխիվների մասին, պատկերացնում եք՝ հատուկ ծառայությունների ոչնչացված արխիվներ, այս ուր ենք մենք հասել: Փաստորեն, թուրքից բեթար տականքատեսակի հետ գործ ունենք և ունեինք, կամ անմեղսունակ սրիկաների բանդայի, այլ կերպ դրանք չեն բնութագրվի:
Այս ամենից պարզ հետևություն. Ուրեմն` բացարձակ ճշմարտություն է, որ թշնամին մեր մեջ է հիմա, որ նա չի խնայում ոչ մեկին ու առավել քան ակտիվ է: Ճիշտ է, որ մեր երկիրն անխնա կողոպտվել է ու թալանվել, ճիշտ է, որ վերջին 30 տարիների ընթացքում միմյանց իշխանություն փոխանցող կրեմլյան խամաճիկ պետական դավաճանների ձեռքերով` հարյուրավոր հայ մարդկանց արյուն է հեղվել, որ մեզ առ օրս ռուսի գաղութի կարգավիճակում են պահում:
Պարզ է, որ հատուկ ծառայությունների արխիվները ոչնչացրած՝ մի դեմքով հայտնի, մյուս դեմքով՝ իբր անհայտ պետական դավաճան յանուս այլոց գործակալների կողմից, որոնք ամեն ինչի ընդունակ են ու գազազած, որ իրենց եկամուտներն են նվազում, որ իրենց խամաճիկների թուլափայերն են պակասում, որ երկիրը` վերջապես երկիր է փորձում դառնալ:
Պարզ է, որ ոչ մի շարքային դիվերսանտ նման բան անել չէր կարող, ուրեմն դա արվել է ամենավերին պետական դավաճան շնաձկների պատվերով, օտարի խամաճիկ լրտես գործակալ միևնույն տականքատեսակի ձեռքերով, որոնց` բոլորին հատիկ առ հատիկ ազգն իրականում քաջ ճանաչում է, ինչքան էլ ազգուրաց խերոս-կեղծ գերագույն գլխավոր հրամանատար-գեներալ և կամ սպաներ ձևանան, արխիվներ ոչնչացնեն, միևնույնն է նրանք սովորական շառլատան են, ավազակ ու գող, ընդամենը… Բայց արի ու տես, որ մեր բոլորի աչքերի առաջ իրեղեն բոլոր ապացույցներն ու փաստերն են ոչնչացվում ու պետական դավաճան գերագույն գլխավոր ավազակապետերից և ոչ մեկը, բնականաբար, տեղյակ չէ այդ անենից… Զարմանում եմ, թե ինչու է սրանց Նիկոլը խնայում, որ երկիրն անվերջ ապակայունացնե՞ն…
Խորը ցավով եմ ասում, ստացվում է այնպես, որ մեր երկրում սահմանադրությունն ու օրենքները՝ պետական դավաճանների մարդասպանների, երկրաքանդ թալանչիների, բորենիների ու անբարոյականների հագով է կարված ու նրանց թիկունքն է պահում հիմա… Բա հասարակ խալխը, բա Հայաստանը, ով է նրան պաշտպանելու` հայտնի, ճանաչելի, խայտառակված, տեսանելի «գեներալիտետ» դավաճան այս տականքից՝ օտարի լրտես դիվերսանտներից, տուշոնկա-սգուշոնկա ավազակ-ավազակապետերից, երբ մեր սեփական երկրի ներսում` նրանք հատուկ ծառայությունների արխիվներն են արդեն նույնիսկ ոչնչացնում: Բա ինչու ենք թուրքին մեղադրում ցեղասպանության, մյուս կողմից իրենց արխիվների ոչնչացման համար: Դուրս է գալիս, որ հայ ազգը ավելի շատ թշնամի-թուրք ներսում ունի… Որպես ազգ` մենք թշնամիներ չենք որոնում, բայց, փաստորեն, պետական դավաճանները, մարդասպանները, ավազակներն ու նրանց մեցսակիցները մեր մեջ են հիմա, գործում են ու երբ ցանկանան` ինչ կարգի ստորություն ասես չեն անի, օտարի պատվերով, քանզի անպատիժ են մնալու:
Ինչ ենք անելու մենք հիմա, երբ հասարակությանը հասցնելով թշվառության եզրին՝ նրանք երկրից կողոպտած միլիարդները պիտի վայելեն ու մի բան էլ հոխորտան կամ խեռոս ձևանան: Ասեք ինձ, ինչ իմաստ ունի կեղծ արդարադատությունն ու արդարամտությունն ընդհանրապես և կամ այն, ինչի համար պետականություն ենք ստեղծել, ապրում ենք, շնչում ու կոչվում ազգ, երբ ներքին թուրքը հատուկ ծառայությունների արխիվներն է ոչնչացնում արդեն, 30 տարի շարունակաբար մեր երկիրն է կողոպտում-թալանում անխնա, այն հայաթափում ու չի զղջում:
Կարծում եմ, որ ազգընտիր վարչապետի այս կարգի հայտարարությանը անպայման պիտի հետևի դավադիր պատասխանատու ամենավերին պաշտոնյաների շարանի հրաժարականները՝ օրենքի առաջ նրանց բոլորի խիստ պատասխանատվության անխնա հրապարակային կիրառմամբ: Նաև, ԱԱԾ-ն անխտիր պիտի բացահայտի և հանրությանը ներկայացնի օտարի խամաճիկ դիվերսանտների ցուցակները, այլապես պատական դավաճանների, ավազակների, ավազակապետերի ազգադավ գործողություններն ավելի մեծ մասշտաբներով կշարունակվեն և հասարակության կյանքը կթունավորեն:
Լույսի պես պարզ է, որ անպատիժ մնացած տականքն ու նրանց արջի ծառայություններ մատուցող խամաճիկներն այսօր գազազած են, ամենավտանգավորն են ու արժան` օրենքի առաջ ամենախիստ պատժի: Հիշենք՝ քնած անմեղ Ավետիսյանների ընտանիքի փոքրից-մեծի անխնա մորթը սեփական տան մեջ, հարյուրավոր հայրենասեր մարդկանց սպանությունները, պայմանավորված- սարքովի պատերազմները, այդ պատերազմների հազարավոր անմեղ զոհերին: Գումարած` այլևայլ այլանդակություններ, միևնույն տականքի աջակցությամբ հայաթափված հայրենիք, անխնա թալան:
Բոլորն են կարծում, որ մինչև մեր ներքին թշնամին չպատժվի, մենք առաջ նայելու, առաջ գնալու, զարգանալու և ոչ մի հեռանկար ու ճանապարհ չունենք, քանզի պետական դավաճանները պիտի իրենց արժան պատիժն ստանան օրենքով ու կողոպտած միլիարդները վերադարձնեն իսկույն, անհապաղ: Մենք մինչև չառերեսվենք իրականության ու ազգի դժբախտությունները սնող պատճառների հետ մեկ առ մեկ, մեզ չեն թողնելու, որ զարգանանաք, որ առաջ նայենք, առաջ շարժվենք, առաջ գնանք, քանզի կմնանք միևնույն տեղում դոփելու: Քանզի պետական դավաճանների հետ անցնելու ճանապարհ մենք ուղղակի չունենք: Նրանց հետ շարունակվող մեր ազգի ապագան շատ ավելի մթամած ու ապականված է լինելու, քանզի որկրամոլության թելադրանքով առաջնորդվելով ու օտարի կողմից պատվիրակված իրենց լիազորություններն իրականացնելով նրանք մեր երկիրը կկործանեն:
Ողջ լեր:
Էդվարդ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից