Search
Close this search box.

Հրավիրում ենք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուշադրությունը

Երևանյան բազմաբնակարանների բակերում վերջին տարիներին կառուցվում են տարբեր նշանակություն կառույցներ` խանութներ, անհատական տներ, ավտոտնակներ: Այդ շինությունների տանիքները կառուցվում են ավանդական եղանակով`փայտյա կամ երկաթյա հիմքով և թիթեղյա ծածկով: Առաջին հայացքից դրանում ոչ մի արտառոց բան չկա: Սակայն քամիների ժամանակ այդ տանիքները վտանգ են ներկայացնում շրջակա բնակիչների և հատկապես բակերում խաղացող երեխաների համար: Հաճախակի են դեպքերը, երբ շենքերի տանիքներից պոկված թիթեղները ընկնում են բակում գտնվող մարդկանց վրա պատճառելով մարմնական վնասվածքներ: Մինչդեռ ամբողջ աշխարհում ընդունված են հարթ տանիքները որոնք ոչ միայն ապահով են քամիների դեպքում, այլ նաև հրդեհների: Չէ որ, հրդեհների հիմնական պատճառը տանիքների տակ գտնվող էլեկտրահաղորդման գծերի կարճ միացումներն են: Այդ պատճառով հրավիրում ենք Հայաստանի բոլոր քաղաքների և հատկապես Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուշադրությունը այս խնդրի վրա: Եթե կա ընտրելու հնարավորություն, ապա նախապատվությունը տվեք հարթ տանիքներին, որպես առավել ապահով և հուսալի կառույցների:

Please enter a valid URL