Search
Close this search box.

Երևանում որդին ծեծել է անկողնային հիվանդ հորը

Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր շտապօգնության խումբն ահազանգով մեկնել է Երևանի Խաղաղ Դոնի փողոցի 17-րդ շենք, որպեսզի օգնություն ցույց տա շենքի բնակարաններից մեկում ապրող 73-ամյա մի տղամարդու:

Նախնական վարկածով՝ թոշակառուին ծեծի է ենթարկել 48-ամյա որդին՝ ձեռքով մի քանի անգամ հարվածելով անկողնուն գամված հոր մարմնի տարբեր մասերին:

Ըստ հարևանների որոշ տեղեկությունների՝ շտապօգնության խումբը կատարվածի մասին տեղեկացրել է տարածքային ոստիկանություն, որտեղից էլ ժամանել են ոստիկաններ, սակայն հորը ծեծած տղամարդուն տանը չեն գտել: Ոստիկանները կապվել են նրա հետ ու հորդորել, որ նա ներկայանա բաժին: Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները և ծեր հորը ծեծելու դրդապատճառները:

Please enter a valid URL