Search
Close this search box.

«Հրապարակ». «Արմենիա TV»-ն մերժել է Մարությանին. Քաղաքապետը չի իջնելու եթերից

«Հրապարակ» թերթը գրում է. ««Արմենիա» հեռուստաընկերությունը գրեթե ամեն օր հիշեցնում է հայ հանրությանը, թե ով էր Հայկ Մարությանը մինչև քաղաքապետ դառնալը։ Էկրանից չեն իջնում նրա մասնակցությամբ կատակերգությունները, որտեղ նա Գառնիկ Ազիզյանի, սուպեր մամայի ու այլ տարբեր զվարճալի կերպարներ է մարմնավորում։

Իրար հերթ չեն տալիս գովազդային հոլովակները, որտեղ նա տարբեր ապրանքներ ու ծառայություններ է գովազդում։ Ի դեպ, «Ազիզյաններ» սերիալի Գառնիկը Երևանի ընտրությունների օրերին մեկնեց խոպան, որտեղ էլ վախճանվեց, բայց սերիաներից մեկում Ռուզանի մայրը հարցնում է՝ «էն մեյմուն մարդդ ո՞ւր ա», Ռուզանն էլ պատասխանում է, թե խոպան է գնացել։

Հայկ Մարությանի ֆիլմերն ու հոլովակները հեռուստաընկերության սեփականությունն են, և նա է որոշում՝ ցուցադրե՞լ, թե՞ ոչ։

Բայց պարզվում է՝ այս ամենը դուր չի գալիս Հայկ Մարությանին։ Մենք տեղեկացանք, որ Երևանի քաղաքապետը դիմել է «Արմենիա TV»-ին՝ խնդրելով այլևս չցուցադրել իր մասնակցությամբ ֆիլմերը, սակայն հեռուստաընկերությունից ներողություն են խնդրել և մերժել։ Չնայած հեռուստաընկերության նոր սեփականատեր Արթուր Ջանիբեկյանն ամեն ինչ անում է նոր իշխանություններին դուր գալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL