Մյանմայի օդանավակայանում վթարի է ենթարկվել Բանգլադեշի «Biman» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը:
Նախնական տվյալներով, Bombardier Dash 8 ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից և կիսվել երեք մասի: Ըստ նախնական տեղեկությունների՝ վայրէջքի ժամանակ եղել են վատ եղանակային պայմաններ:
Ըստ ավիաընկերության ներկայացուցիչների՝ ինքնաթիռում եղել է 28 ուղեւոր: 15 մարդ վիրավորվել է: Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են, նրանց կյանքը վտանգված չէ:
Այս պահին օդանավակայանում դադարեցվել են թռիչքները:
ArmLife.am