Search
Close this search box.

Փաշինյանը խոսեց Հայաստանում գեյ-պաշտոնյաների մասին

Այսօր՝ մայիսի 8-ին, ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով մտավախությունների մասին, որ Հայաստանում արժեհամակարգ է փոխվում, ներմուծվում են օտարեկրյա բարքեր, համասեռամոլության գաղափարն է առաջ քաշվում և պատասխանելով հարցին, թե չեն վնասի արդյո՞ք դրանք հայոց պետականությանը, հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում եղել է ժամանակ, երբ մամուլում լայնորեն քննարկվել է հարցը, որ ՀՀ իշխանության վերնախավում կան ոչ ավանդական սեռական կոմնորոշում ունեցող մարդիկ. «Դա 2000-ականների սկիզբն էր: Այդ թեմայով նույնիսկ քաղաքական պրոցես է եղել, այդ թեմայով քաղաքական կուսակցության ներկայացուցիչ է եղել, ով սպառնացել է հրապարակել կառավարության անդամների գեյ պաշտոնյաների ցանկ, որից հետո նրա դեմ քրեական գործ է հարուցվել, նրան տարել են ԱԱԾ մեկուսարան: Նա այնտեղից դուրս է եկել, երբ խոստացել է մոռանալ այդ թեման»:

Փաշինյանը նշեց, որ հիմա խոսում են տրանսգենդերի մասին. «Այսօր՝ մայիսի 8-ին, ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով մտավախությունների մասին, որ Հայաստանում արժեհամակարգ է փոխվում, ներմուծվում են օտարեկրյա բարքեր, համասեռամոլության գաղափարն է առաջ քաշվում և պատասխանելով հարցին, թե չեն վնասի արդյո՞ք դրանք հայոց պետականությանը, հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում եղել է ժամանակ, երբ մամուլում լայնորեն քննարկվել է հարցը, որ ՀՀ իշխանության վերնախավում կան ոչ ավանդական սեռական կոմնորոշում ունեցող մարդիկ. «Դա 2000-ականների սկիզբն էր: Այդ թեմայով նույնիսկ քաղաքական պրոցես է եղել, այդ թեմայով քաղաքական կուսակցության ներկայացուցիչ է եղել, ով սպառնացել է հրապարակել կառավարության անդամների գեյ պաշտոնյաների ցանկ, որից հետո նրա դեմ քրեական գործ է հարուցվել, նրան տարել են ԱԱԾ մեկուսարան: Նա այնտեղից դուրս է եկել, երբ խոստացել է մոռանալ այդ թեման»:

Փաշինյանը նշեց, որ հիմա խոսում են տրանսգենդերի մասին. «Ես տեղեկանք եմ ուզել, որ Հայաստանում կա 18 սեռը փոխած անձ, որոնց բոլորին մինչև մեր իշխանության գալը տրվել է ՀՀ անձնագիր: Այս իրավիճակը մենք ստացել ենք որպես ժառանգություն»:

Վարչապետը հավելեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրային կարևորագույն դրույթներից մեկն այն է, որ իրենց համար առաջնային է ազգային ինքնության և ինքնիշխանության պահպանումը, պաշտպանությունը և զարգացումը, ապա հարց բարձրացրեց՝ ՝ Հայաստանում հեղափոխությունից հետո՞ են ի հայտ եկել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներ. «Հիմա էլ ասում են, որ պետք է վառել, բա վառեիք: Մեզ մեղադրում եք, որ մենք ՀՀ քաղաքացուն, ում դուք անձնագիր եք տվել, չենք վառում: Մենք չենք պատրաստվում որևէ մեկին վառել: Մենք պատրաստվում ենք ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքները պաշտպանել»:

Վարչապետն ավելացրեց՝ խոսել է հոգևորականների հետ, ովքեր ասել են, որ սեռը փոխած մարդիկ իրավունք ունեն եկեղեցի գնալու, մոմ վառելու և այլն, հետևաբար տարօրինակ են հայտարարությունները, որ պետք է խնկարկել ԱԺ ամբիոնը. «Ստացվո՞ւմ է ԱԺ ամբիոնն ավելի սուրբ է, քան եկեղեցի՞ն»:Այս իրավիճակը մենք ստացել ենք որպես ժառանգություն»:

Վարչապետը հավելեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրային կարևորագույն դրույթներից մեկն այն է, որ իրենց համար առաջնային է ազգային ինքնության և ինքնիշխանության պահպանումը, պաշտպանությունը և զարգացումը, ապա հարց բարձրացրեց՝ ՝ Հայաստանում հեղափոխությունից հետո՞ են ի հայտ եկել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներ. «Հիմա էլ ասում են, որ պետք է վառել, բա վառեիք: Մեզ մեղադրում եք, որ մենք ՀՀ քաղաքացուն, ում դուք անձնագիր եք տվել, չենք վառում: Մենք չենք պատրաստվում որևէ մեկին վառել: Մենք պատրաստվում ենք ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքները պաշտպանել»:

Վարչապետն ավելացրեց՝ խոսել է հոգևորականների հետ, ովքեր ասել են, որ սեռը փոխած մարդիկ իրավունք ունեն եկեղեցի գնալու, մոմ վառելու և այլն, հետևաբար տարօրինակ են հայտարարությունները, որ պետք է խնկարկել ԱԺ ամբիոնը. «Ստացվո՞ւմ է ԱԺ ամբիոնն ավելի սուրբ է, քան եկեղեցի՞ն»:

Please enter a valid URL