ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանը ԱԺ-ում հայտարարեց, որ Լոռու մարզում դպրոցների տնօրենների նկատմամբ ճնշումները շարունակվում են, որպեսզի երեկվա ԱԺ ամբիոնից բարձրացված խնդիրը հերքեն։
«Երեկ ես հայտարությունների ժամին ներկայացրի, թե ինչպես է Լոռու մարզում մարզպետարանի կողմից ճնշումներ գործադրվում տնօրենների նկատմամբ Քաղաքացու օրվա տոնակատրությանը չմասնակցելու համար։ Այսօր այս պահին, երբ որ մեր վարչապետը ասուլիս է տալիս և փաստում, որ ՀՀ-ում այլևս վերացել են ճնշումները, և չկա սուպերվարչապետական մոդելը, Լոռու մաարզում հենց այս պահին նույն տնօրենները ճնշումների են ենթարկվում, նրանց կանչում են, որ հերքումներ գրեն այդ բողոքի հետ կապված»,-ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ սա խայտառակ մոտեցում է, և ինքն ակնկալում է, որ կառավարությունն անպայման կանդրադառնա այս խնդրին և ժամ առաջ բացառի նման վարքագիծը։