ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գյուլնազ տատի հեքիաթներն ու Փաշինյանի ձախողված կառավարումը
Այսօր հերթական անգամ ականատես կլինենք Գյուլնազ տատի հեքիաթներին կամ Նիկոլի սուտ հեղափոխական ձեռքբերումներին, իսկ իրականությունը այլ է:
•Նիկոլի կառավարման առաջին տարում Հայաստանի բնակչության թիվը նվազել է շուրջ 8000 հոգով:
•Նիկոլի խոստացած ներգաղթի փոխարեն 1 տարի անց ունենք արտագաղթ:
• Տնտեսական ակտիվությունը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4 կետով:
•Ներդրումները նվազել են:
•Պաշտոնական տեղեկատվության
համաձայն 2019-ի առաջին եռամսյակում տնտեսական ցուցանիշների հետընթաց է արձանագրվել:
•Արտահանումը կտրուկ նվազել է:
•Նվազել է նաև առևտրաշրջանառությունը:
•Տնտեսագետները պնդում են, որ 21.000 աշխատատեղ փակվել է:
•Բյուջեի եկամուտները խոստացված 800 միլիոն դոլարով չեն ավելացել:
•Կոռուպցիա կա:
•Թանկացան առաջին անհրաժեշտության ապրանքները:
•Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները մնացին միայն հուշերում:
•Աղքատությունը մնաց մարդկանց ուղեղներում:
•Փաշինյանն Ալիևին համարեց կիրթ և նորմալ մարդ:
•Հայրենիքի համար դեռ որևէ ծառայություն չիրականացրած քայլող չինովնիկները միլիոնավոր դրամների պարգևավճար ստացան:
•Տատիկ-պապիկների թոշակների հաշվին Փաշինյանը 124 միլիոնանոց խորոված համտեսեց:
Շարքը երկար է:
Այս ամենին գումարեք ԱԺ-ից տրանսգենդերի քարոզը, քաղաքական ձերբակալությունները, անմեղության կանխավարկածի կոպիտ ոտնահարումը, սիրո և հանդուրժողականության քողի տակ հասարակության՝ սև ու սպիտակի բաժանումը, Ազգային ժողովի աշխատանքներին ակնհայտ ապօրինի միջամտությունը, ինչպես նաև օտարերկրյա գործակալների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունն ու Արցախյան հարցում իրար հակասող քայլերի իրականացումը և կստանանք կատարյալ ձախողում և խոստումների չկատարում:
Հ.Գ.
Այսքանից հետո ասուլիս ես հրավիրել, որ ի՞նչ անես»: