«Ժամանակ» թերթը գրում է. «Գիտության և կրթության նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգ է իջեցրել մարզպետներին, ըստ որի՝ բոլոր դպրոցների տնօրենները պետք է ազատվեն աշխատանքից: Մարզպետներն էլ հրահանգին հնազանդ իրենց մոտ են կանչում դպրոցների տնօրեններին և նրանց աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու առաջարկ են անում՝ սպառնալով, որ դիմում չգրելու դեպքում իրենցով կզբաղվեն իրավապահները:
Պատճառաբանությունն այն է, որ իրենք ծառայել են ՀՀԿ-ական իշխանությանը: Իշխանությունը «Իմ քայլին» ծառայողների բանակ է ստեղծում՝ չվստահելով նախկիններին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: