Search
Close this search box.

«Ես շատ եմ սիրում քեզ». առեղծվածային դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է տանտիրոջ դին և երկտող՝ ուղղված կնոջը

Այսօր՝ մայիսի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ Շերամի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բացելով բնակարանի դուռը, ներսում բերանքսիվայր հայտնաբերել են տանտիրոջ՝ 43-ամյա Մ. Հ.-ի դին:

Ոստիկանները բնակարանում հայտնաբերել են երկտող, որում մասնավորապես գրված է եղել. «Ես շատ եմ սիրում քեզ, իմ հրաշք: Ներեք ինձ, ես եմ մեղքի ծնունդը, թող աղջիկս նման բանի մասին չիմանա»:

Հետաքննիչը երկտողը առգրավել է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական:

Please enter a valid URL