Search
Close this search box.

Հակառակոռդի կրակոցից 21-ամյա զինծառայող է վիրավորվել. վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր՝ մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել  ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:

Արցախի ՊՆ-ից  տեղեկացնում են, որ վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Please enter a valid URL