Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իսկական դեպք է.
Հայկական պատվիրակությունը հյուր է Փարիզում կայացած միջոցառմանը: Պատվիրակությունը ղեկավարում է երկրի բարձրաստիճան այրերից մեկը:
Միջոցառման ճաշի ընդմիջման ժամանակ, սեղանին դրված է լինում՝ «պաստայով» (գույնզգույն մակարանով) իտալական սալաթ… Սեղանի շուրջ արդեն նստած են մասնակիցները: Մեր բարձրաստիճան պաշտոնյան խնդրում է իրեն փոխանցեն սալաթը, ձեռքով ընդհանուր ափսեից վերցնում է մակարոնը՝ կծում և՝ «Ես էլ մտածեցի ՝ՄՈԺՈԺ Է» խոսքերով ետ է գցում մնացած կտորը սալաթի մեջ ու ետ հրում …. Վարագույր…
Տարիներ են անցել այս դեպքից, բայց բարքերը մնացել են… ԳԵՂԱԿԱՆ ԲԱՐՔԵՐԸ…»: