ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց կենտրոնական հոսպիտալ տեսակցելու պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին։ Բժիշկները ներկայացրեցին Արգիշտիի իրավիճակը, որը գնալով դառնում է ավելի կայուն։
Արգիշտին խոսեց նախարար Դ. Տոնոյանի հետ, պատասխանելով մի քանի հարցերի»։
Հիշեցնենք, որ 1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանը հրազենային վնասվածք էր ստացել գլխի շրջանում՝ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով։