Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կարծիքով՝ իրեն մեղադրանք առաջադրվելուց հետո իր համակիրների թիվը չի կրճատվել, սակայն նոր ընտրություններին չի ցանկանում մասնակցել, բայց այդ մասով դեռ որոշում չի կայացրել. «Ամեն դեպքում ես վստահ եմ, որ խնդիր չեմ ունենա անցնելու հետ, եթե առաջադրվեմ»,- ասաց նա։
Քաղաքապետը նշեց, որ այլ գործի է ուզում անցնել, որևէ ճնշում չկա իշխանությունների կողմից, իսկ ինքը շարունակում է ապրել այնպես, ինչպես ապրել է:
Հարցին, թե ուրախ է արդյո՞ք, որ Հայաստանում հեղափոխություն եղավ, նա պատասխանեց, որ իր համար լավ է այն, ինչը լավ է ժողովրդի համար:
Մասիսի քաղաքապետը նաև նշեց, որ ՔՊ-ին անդամագրվելու առաջարկ չի եղել, իսկ եթե լինի չի ընդունի: