Search
Close this search box.

Անձրև, ամպրոպ, քամի, կարկուտ. եղանակը Հայաստանում և Արցախում

Ուշադրություն

Մայիսի 4-ին և 5-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրև, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, հնարավոր է կարկուտ։
Հանրապետության տարածքում`

Մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևը կլինի ինտենսիվ, հնարավոր է կարկուտ: Մայիսի 5-9-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, 5-7-ը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում՝ 

Մայիսի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ։ Մայիսի 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Please enter a valid URL