Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2016 թվականի Օլիմպիական փոխչեմպիոն Միհարն Հարությունյանը, Instagram-ի իր էջի միջոցով հայտնել է, որ վերադառնում է ըմբշամարտ և կպայքարի Տոկիո-2020-ի ուղեգրի համար։
Նշենք, որ Միհրանը վերջին ժամանակահատվածում զբաղվում էր խառը մենամարտերով։
«Մայիսի 17-ին Կրասնոդարում ես կրկին կվերադառնամ մրցագորգ, որպեսզի սկսեմ իմ ճանապարհը դեպի Տոկիո-2020 եւ վերցնեմ այն, ինչը պատկանում է ինձ»,-գրել է նա։