Search
Close this search box.

Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանները հայտնաբերել են 15-ամյա երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարողին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 3-ին, տարածքային ոստիկանություն դիմած քաղաքացու դիմումի փաստով։

Անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության բաժին են հրավիրել 66-ամյա Գոհար Վ.-ին։ Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այս տարվա մարտի 22-ին իր թոռնիկի՝15-ամյա Հ. Վ.-ի նկատմամբ երեխայի սովորած դպրոցի մոտ գտնվող ավտոտնակների հետնամասում Ռ. Մ.-ն անառակաբարո գործողություններ է կատարել։

Փաստի առթիվ տարածքի ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Նշանակվել է դատաբժշկան փորձաքննություն։ Տարածքի ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողնեը հայտնաբերել են Ռ. Մ-ին և հրավիրել ոստիկանություն, որտեղ նա կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել։ /

Please enter a valid URL