Search
Close this search box.

Հայտնաբերվել է Գեղարքունիքում երեխաներին շոկոլադ հյուրասիրող անձը

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի քաղաքացիներ, համացանցում շրջանառվում էին լուրեր՝ «Գեղարքունիքի մարզում երեխաներին կասկածելի կոնֆետներ են բաժանել, կատարվել է ստամոքսի լվացում», ինչի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում նախապատրաստվել են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն և համաձայն փորձագետի եզրակացության փորձաքննության ներկայացված Вдохновение շոկոլադում հոգեմետ և խիստ ներգործող նյութեր չեն հայտնաբերվել: Հայտնաբերվել է շոկոլադ հյուրասիրող անձը: Պարզվել և հիմնավորվել է, որ դպրոցի երեխաներից, Вдохновение շոկոլադե սալիկներից, որևէ մեկը չի թունավորվել, այն եղել է անվնաս, իր մեջ թունավոր նյութեր չի պարունակել:

Please enter a valid URL