«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդիպել են: Ըստ մեր աղբյուրների` Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը նեղացած է, քանի որ Ա. Սարգսյանին նախագահի պաշտոնում «բերեց» իր իշխանությունը, ինքը, բայց նախագահը սատարում է ներկայիս իշխանությունների աշխատելաոճը:
Ըստ այդ տեղեկությունների` Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Արմեն Սարգսյանը ստորագրում է ընդունված բոլոր օրենքները: Իսկ Արմեն Սարգսյանն էլ հակադարձել է, թե ինչ անի, եթե չստորագրի, ինչու խանգարի, որեւէ հիմնավորմամբ ինքը չի կարող դրանք մերժել կամ որեւէ իրավական հետեւանքի «պարտադրել»:
Արմեն Սարգսյանը նաեւ ակնարկել է հենց Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ սահմանադրությամբ նախագահի լիազորությունները քչացնելու մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանից, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում