Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անդրադառնալով կայքերից մեկում հրապարակված «Արգիշտի Քյարամյանը հերքում է, որ ՊՎԾ գործերի կառավարչին առաջարկել է ազատման դիմում գրել» հոդվածին, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՊՎԾ գործերի կառավարիչ Հովիկ Հարությունյան. «Այո, կա նման բան: Ճիշտն ասած չգիտեմ պատճառը, երբ իմանամ լավ կլինի: Նա ինձ կանչեց իր մոտ և առաջարկեց, որ դիմում գրեմ ու աշխատանքից ազատվեմ: Պատճառներն այդպես առանձնապես չասաց: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու է նման բան ասում: Ասաց՝ նպատակահարմար չեն գտնում ինձ հետ աշխատելը»:
Արգիշտի Քյարամյանը նախ նշեց, որ նման դիմում դեռևս չի ստացել, իսկ ճշտող հարցին՝ նա Հարությունյանին կանչե՞լ է իր մոտ և առաջարկել դիմում գրել, վերջինս պատասխանեց. «Նման բան չկա, բնականաբար, ոչ»:
Էս տղուն ասեք՝ դիմում գրի ազատվի: Կառավարության պետական վեահսկողական ծառայությունը ցիրկ կամ կլոունադա չէ: Այն թատրոնը, որ հոգևորական հորով ու տղով տվեցին, ահռելի ֆինանսական ու գույքային կարողությունների հետ կապված տվեցին, բավարար չէ, հիմա էլ ստախոսությունը…