Search
Close this search box.

ԼՂՀ ՊԲ–ն զորավարժություն է անցկացրել

ԼՂՀ ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող տանկային բրիգադի ուժեղացված ստորաբաժանումներից մեկի ներգրավմամբ այսօր՝ մայիսի 3-ին անց է կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որին հետեւում էր ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գնդապետ Սամվել Պողոսյանը: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից։

Զորախաղերի ընթացքում մոտոհրաձգային ուժերը գործել են գերազանց արագությամբ եւ ցուցաբերել մարտական վարպետության բարձր մակարդակ: Արդյունքում՝ յուրային ուժերը կարողացել են ջախջախել պայմանականորեն կրակային բնագիծ մխրճված հակառակորդին եւ, նախապես հետ քաշված ստորաբաժանումների հետ իրականացնելով հակագրոհ, վերականգնել առաջնային գծի ելակետային իրադրությունը:

Պայմանական մարտադաշտում անձնակազմը ցուցադրել է մարտավարական առումով գրագետ ու համարձակ գործողություններ, ստեղծագործ կառավարում, ռազմական տեխնիկային ու սպառազինությանը տիրապետելու բարձր մակարդակ

Please enter a valid URL