Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետի տեղակալ Արարատ Ուլուխանյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհնոււ իրավասույանդատարն, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Շահեն Քոչարյանի նկատմամբ։
Վերջինս մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով, ով այս տարվա մարտի 12-ին, գիշերը ժամը 23։00-ի սահմաններում Դսեղ գյուղի հրապարակում անհիմն դանակահարել էր համագյուղացի՝ 34-ամյա Պետրոս Քոչարյանինն, ում թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Պ. Քոչարյանը գյուղացիների օգնությամբ տեղափոխվել էր նախ Դսեղի բժշկական ամբուլատորիա, որտեղ արձանագրվել էր «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերք» ախտորոշում, տեղում առաջին բուժնություն էր ստացել, որից հետո նրան տեղափոխել էին Վանաձորի բժշկական կենտրոն։
Մինչ Վանաձորի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Լոռու մարզի ոստիկանները մարզի ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի, Թումանյանի ոստիկանապետ Գիգոլյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչների՝ մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում հայտնաբերում են Շ. Քոչարյանին, ով բերման է ենթարկվում ոստիկանության Թումանյանի բաժին։
Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական բաժնի պետի տեղակալի միջնորդությունը և Շ. Քոչարյանը, ով նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված և գյուղում հայտնի է «Տիզ» մականվամբ, կալանավորվել է և տեղափոխվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։
Այս պահին փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։