Search
Close this search box.

Թեժ վիճաբանություն ոստիկանների և վարորդների միջև. Կողմերը համաձայնության չեն գալիս

Այս պահին տաքսու վարորդները փակել են Կորյունի փողոցը և բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք բողոքում են տուգանքներից, որոնք եկել են Կորյունի փողոցում սխալ կայանելու հետևանքով: Բանն այն է, որ տարիներ շարունակ Կորյունի փողոցում տաքսու վարորդները կայանել են մեքնեաները և աշխատել են՝ առանց տուգանվելու:

Տաքսու վարորդները պնդում են, որ իշանությունների հետ համաձայնություն է եղել, որ իրենք կարող են փողոցի այդ հատվածում կանգնել, և չտուգանվել: Տաքսու վարորդների խոսքով՝ իրենք այսօր փաստի առաջ են կանգնել, որովհետև 1 մլն դրամը գերազանցող ակտերի ծանուցումներ են ստացել:

Վարորդների հետ հանդիպման է եկել Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը:

Մեր թղթակցի փոխանցմամբ՝ տաքսու վարորդները խնդիրը ներկայացրել են Սարգսյանին: Վերջինս հավաստիացրել է, որ վարորդները կարող են տուգանքները չվճարել, քանի որ ոստիկանության և վարորդների միջև համաձայնություն է եղել:

Այնուամենայնիվ տաքսու վարորդները չեն հավատում ճանապարհապարեկային ծառայության պետի հավաստիացումներին, որովհետև չվճարելու դեպքում՝ ԴԱՀԿ-ն կբռնագանձի այդ գումարները:

Դեռևս նրանց վիճաբանությունը և երկխոսությունը ոչ մի հանգուցալուծման չի հասել:

Please enter a valid URL