Search
Close this search box.

Սասուն Միքայելյանից հետո ով կղեկավարի ՔՊ-ն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ե՞րբ է տեղի ունենալու «Քաղպայմանագիր» կուսակցության համագումարը, կարծես խնդիրնե՞ր են առաջացել։ «Չէ, ոչ մի խնդիր. կուսակցականներս ամեն օր, աշխատանքից հետո գնում ենք գրասենյակ` նախապատրաստելու կուսակցության ապագա ֆորմատը, համագումարը։

Կանոնադրությունն է մշակվում, Լենա Նազարյանն աշխատում է քաղաքական գծի ու կոնցեպտուալ հարցերի վրա, Վահագն Հովակիմյանը` կառուցվածքի, մարզային կառույցներն են ձեւավորվում, թարմացվում, ամեն ինչ զրոյից կազմավորվում է»: Մայիսին, երեւի, Սասուն Միքայելյանը հրաժարական կտա, եւ կուսխորհուրդը ժամանակավոր կղեկավարի Սուրեն Պապիկյանը, մինչեւ նախնականով հունիսի 15-ին նշանակված համագումարը կայանա: Նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի թեկնածությունը քննարկվո՞ւմ է։ «Հարցն օրակարգում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL