«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը ՀՀԿ անդամ է եղել: Տեղեկությունը չհերքեց նաեւ ինքը՝ արդարանալով, թե «ֆիկտիվ» է անդամակցել ՀՀԿ-ին:
Սակայն Գ. Պապոյանի քաղաքական անցյալը, կարծես թե, այսքանով չի սահմանափակվում: Սոցցանցերում տարածված լուրերի համաձայն՝ Գ. Պապոյանը ժամանակին եղել է նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, մասնավորապես, խոսքը 2004-2006 թվականների մասին է:
Որքանո՞վ է տեղեկությունը հավաստի, դժվար է ասել, սակայն, ըստ նույն տեղեկությունների՝ այս մասին լավ գիտի ՕԵԿ-ի Աշտարակի տարածքային կառույցի ղեկավար Ռազմիկ Տերտերյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: