Search
Close this search box.

Սամվել Ալեքսանյանին Աթենքի օդակայանում թույլ չե՞ն տվել սահմանային անցակետը հատել

168.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 30-ի գիշերը մայիսի լույս 1-ին գործարար Սամվել Ալեքսանյանին Աթենքի օդակայանում թույլ չեն տվել սահմանային անցակետը հատել:

Կայքը փորձել է կապ հաստատել Սամվել Ալեքսանյանի հետ՝ տեղեկատվությունը ստուգելու և պատճառների մասին իմանալու համար, սակայն զանգերն անպատասխան են մնացել։ Գործարարի օգնականն ասել է, որ Սամվել Ալեքսանյանն արտասահմանում է, կվերադառնա մեկ շաբաթից, և ինքն էլ կպատասխանի բոլոր հարցերին:

Նշենք, որ ապրիլի 30–ին ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում: Նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով՝ հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առեւանգելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

Please enter a valid URL