Search
Close this search box.

Ո՞ր դեպքում վարորդները կազատվեն տույժ-տուգանքներից

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվեց և ընդունվեց «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դրանով նախատեսվում է ֆինանսական համաներում մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի դեպքում:

«Նախատեսվում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.3-րդ հոդվածով, և 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա վճարված մասը վճարելու պարտավորությունից:

ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի զանգվածը գերազանցող տրանսպորտային միջոցների երթևեկության նկատմամբ 2018 թվականի մարտի 15-ից մինչև ապրիլի 22-ը իրականացվել է վերահսկողություն, դրա ընթացքում կայացվել է 81 վարչական ակտ, ընդհանուր՝ 47 միլիոն 400 հազար ՀՀ դրամի չափով: Կայացված ակտերից պետբյուջե մուտքագրվել է 1 միլիոն 900 հազար ՀՀ դրամ: 9 ընկերություն է դրանք մուտքագրել»,- ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Արզումանյանը:

Նրա խոսքերով՝ 2018 թվականի մարտի 15-ից մինչև ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում տրանսպորտի տեսչության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում կայացված որոշումներ կան, որոնք տույժ-տուգանքներ են նախատեսում, մայր գումարները վճարելու դեպքում տույժ-տուգանքները համաներվում են:

Please enter a valid URL