Search
Close this search box.

Բացառիկ դատավարություն, դատարանում կլինեն երեք նախագահները. ՀՀ գլխավոր դատախազ

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը կապ ուներ Մարտի 1-ի գործի ընթացքի, զարգացումների հետ, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Գլխավոր դատախազի խոսքով` Մարտի 1-ի գործի դատավարության գրեթե ամբողջ ընթացքը հանրությունը կտեսնի և կտա իր գնահատականները։ Նա նկատեց, որ տարբեր ժամանակներում մարտիմեկյան իրադարձությունների մասին տարբեր շշուկներ ու խոսակցություններ են տարածվել, բայց հրապարակային դատավարությունը ցույց կտա ամեն ինչ, հանրությունը կտեսնի ու կլսի յուրաքանչյուրի տեղեկությունները.

«Բացառիկ, աննախադեպ դատավարություն է լինելու, դուք կտեսնեք երրորդ հանրապետության ժամանակվա նվազագույնը 3 նախագահներին տարբեր դատավարական կարգավիճակով, կտեսնեք բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչների, նախկին ու ներկա պաշտոնատար անձանց»,- ասաց Դավթյանը։

Please enter a valid URL