Search
Close this search box.

Որոշ լրատվամիջոցներ կեղծ լարվածություն են ստեղծում Փաշինյանի ու Ծառուկյանի հարաբերություններում

Որոշ լրատվականներ իրենց անիրականանալի երազանքը փորձում են ներկայացնել որպես իրականություն

Լրատվական կայքի առաջին հիմնական գործառույթը հանրությանը ճշգրիտ տեղեկություն մատուցելն է: Սակայն որոշ լրատվականների մոտ բացահայտ պակասում է էթիկայի նորմերի պահպանումը, բացի այս սկսում են տարածել անորակ ու կեղծ լուրեր, որի միջոցով ներգործում են մարդու կենսական դիրքորոշման վրա:

Վերջերս լրատվականների հրապարակումների մեծ մասը հիմնականում միտված է Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի փոխհարաբերությունների մեջ կեղծ և արհեստական լարվածություն ստեղծելուն: Իրականությունից զատ, ամեն կերպ որոշ լրատվականներ ամեն ինչ ներկայացնում են խեղաթյուրված և իրեն սպասարկող քաղաքական ուժի հովանավորությամբ փորձում այլ կերպ ներկայացնել իրականությունը:

Նաև չենք էլ մոռանում, թե ով է «մեջք ու դուխ տալիս» տվյալ լրատվականին՝ իրականացնելու նման մանիպուլյացիաներ: Չգիտեմ, միգուցե սա խանդի դրսևորում կամ նախանձի պոռթկում է այս երկու քաղաքական գործիչների հարաբերությունների նկատմամբ, բայց ինչևէ այս ամենը փաստում է միայն մեկ բան, որ այսպիսի լրատվականները արդեն դուրս են գալիս իրենց «ռամկաներից»: Բոլորս էլ լավ գիտենք, որ այս երկու կողմերն էլ, քաղաքականապես հասուն և երկար քաղաքական ճանապարհ անցած գործիչներ են և ինչքան էլ նման սադրիչ լրատվականները փորձեն իրենց պրիմիտիվ քայլերով սրել իրավիճակը և խեղաթյուրել հասարակության միտքը, միևնույն է չի ստացվի:
Գնալով զավեշտի է վերածվում այս ամենը այն կոնտեքստում դիտարկված, որ անկախ նրանից, թե ինչ պրոցես է ընթանում դաշտում, ինչ թեմաներ են շոշափվում, միևնույնն է տվյալ լրատվականները շարունակում են աղաղակել այս թեմայով: Հանգստացեք, Ձեր՝ «սպամերին» հատուկ գործելաոճը, ուղղակի չի կարող արդյուքն ապահովել, դա սպառված գործիքակազմ է:

Դինա Էլբակյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL