Search
Close this search box.

Ծառուկյանը` իրեն մանդատից զրկելու մասին

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը համոզված է, որ իրեն պատգամավորական մանդատից զրկելու հիմքեր չկան։ Նա այս մասին ասաց այսօր լրագրողների հետ զրույցում։

Լրագրողները հարցրին Ծառուկյանից` հնարավո՞ր համարում եք, որ ձեզ մանդատից զրկելու գործընթաց սկսվի։

«Ուրեմն տակը բան պիտի լինի, որ հնարավոր լինի։ Քանի որ բողոքը տրվել ա, պարտավոր են բողոքին ընթացք տալ, լսել և ըստ սահմանադրության որոշում ընդունել»,– ասաց Ծառուկյանը։

Please enter a valid URL