Search
Close this search box.

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանի դատարանում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ` հիմնավոր լինելու պատճառաբանությամբ:

Միաժամանակ դատարանը մերժեց պաշտպանական կողմի գրավի միջնորդությունը` պատճառաբանելով, որ այն անհիմն է:

Մանվել Գրիգորյանի կինն էլ՝ Նազիկ Ամիրյանը ասաց, որ որոշումն իր համար անակնկալ չէր:

Please enter a valid URL