Ես ամուսնացել է պետական որևէ պաշտոն ստանձնելուց առաջ: Կինս այդ գումարներն ունեցել է մեր ամուսնությունից առաջ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը՝ խոսելով կնոջ միլիոնների մասին:
Քյարամյանը նշել է, որ կնոջ ունեցվածքի մասին ինքը նշել է իր ներկայացրած առաջին հայտարարագրում:
Հարցին, թե ինչո՞վ է զբաղվում իր կինը, պաշտոնյան չի պատասխանել՝ նշելով, որ չի պատրաստվում քննարկել իր անձնական կյանքը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ իր ունեցվածքի մասին պարզաբանում չտվեց նախորդ ճեպազրույցի ժամանակ, այլ արեց մեկ օր անց, Քյարամյանն ասել է, որ այդպիսով ցանկացել է ևս մեկ անգամ ընդգծել անձի անձնական կյանքի իրավունքի կարևորությունը. «Անձնական կյանքի իրավունքը լեգիտիմ շահ է, որը պետք է հավասարակշռվի մեկ այլ լեգիտիմ շահի հետ, որը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից իր ունեցվածքի վերաբերյալ պարզաբանում ներկայացնելու հանգամանքին: Պետք է դրանք զուգահեռ հավասար պայմաններում կիրառվեն, որևէ մեկը չպետք է կարևորվի մյուսի հաշվին»:
Մանրամասը՝ տեսանյութում: