Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը շարունակվում է: Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը ներկայացրեց այն բոլոր հիվանդությունները, որոնք առկա են իր պաշտպանյալի մոտ: «Տեղեկատվությունն ուղարկվել է Փարիզի բժիշկներից մեկին, որը բուժօգնություն է ցուցաբերել Գրիգորյանին: Դասական խոշտանգման օրինակ է: Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է, ունի մշտական բնակության վայր, ընտանիք: Միջնորդում ենք կալանավորումը փոխարինել գրավով; Թույլատրելի դարձնել, որ Մանվել Գրիգորյանը մասնակցի, մամուլի առաջ, ինչու չէ նաև պատասխանի դատարանի հարցերին: Նրա խոսքը պետք է լսելի լինի»,- ասաց պաշտպանը: