Չեչնիայի պետդումայի պատգամավոր Շամսայիլ Սարալիևը Ինսթագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Հայաստանի ԱԱԾ «Ալֆա» ջոկատի տղաների հետ, որն արվել է Գրոզնիում:
Լուսանկարը տարածվել է համացանցում և բուռն քննարկումների տեղիք տվել, Լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է նաև ռուսաստանաբնակ հայազգի մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովը:
«Հայերի հպարտություն «А» ջոկատը թանկագին եղբայր Ռամզանի տանը»,-գրել է Գաբրիելյանովը:
ԱԱԾ-ից փոխանցում են, որ «Ալֆա» ջոկատի տղաները Չեչնիա են մեկնել պաշտոնական այցով՝ մասնակցելու Հատուկ ջոկատայիների մրցույթին, գրում է :