Կառավարության մոտ այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են անում շարժական սրճարանների աշխատակիցները: Շարժական սրճարանների ՀԿ նախագակ Արեն Մելիքյան հայտարարեց, որ ապրիլի 19-ից անօրինական կերպով հոսանքազերկում են իրենց շարժական սրճարանները՝ խոչընդոտելով իրենց գործունեությանը:
Մելիքյանը հայտարարեց, որ ամբողջ աշխարհում է ընդունված սրճարանների այս տեսակ, իրենք ամեն ինչ օրինական կերպով են անում, հարկեր են վճարում և այլն. «Այս պահին բոլորը հոսանքազրկված են, կան սակայն կետեր, որոնք աշխատում են նախկին կառավարության կողմից տրված թույլտվություններով: Այդ կետերը հոսանքազրկված չեն: Այսինքն, դեռևս կա կողմնակալություն»:
Շարժական սրճարանների աշխատակիցները բողոքում են հոսանքազրկման դեմ, ցանկանում են շարունակել աշխատել և պահանջում են, որ հետագա կարգավորումները լիեն իրենց մանսակցությամբ:
Մելիքյանի խոսքերով, իրենց ձայնի վերաբերյալ դրական մոտեցում կա Երևանի ավագանու կողմից, սակայն քաղաքապետարանի և մյուս կառույցների կողմից նման մոտեցում չկա:
Մելիքյանը հայտարարեց, թե կասկածներ կան, որ այս քայլերով մոնոպոլիա ձևավորելու փորձ է արվում. «Տպավորություն է, որ տեղ են ազատում մոնոպոլիստի համար: Մենք տեղեկություններ ունենք, որ արդեն գործարանային պատրատված մեքենաներ կան: Տվյալներ ունենք՝ տեսաձայնագրված, որ այս ամենը խոշոր խաղացողների հետ է կապված: Հիմա անուններ չեմ կարող ասել, այդ մասին կխոսեմ վարչապետի քննարկումից հետո»:
«Ակնկալում ենք, որ մինչև օրենքի ընդունումը բոլոր շրջիկ կետերին տրվեն թույլատվություն, իսկ կարգավորումները թող սահմանի ավագանին, որից հետո պարզ կլինի, թե որ կետը կմնա, որը՝ կգնա»,-ասաց նա:
Մելիքյանը նշեց, որ ենթադրյալ խոշոր խաղացողը պաշտոնյա է, միլիարդատեր, սակայն ինքն անունենր չի տա