Search
Close this search box.

Սամվել Ալեքսանյանն ապրանքը Թուրքիայից բերում է, կառավարությունն էլ օգնում նրան

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը նախատեսում է բավարարել «Ալեքս Տեքստիլ» ընկերության կողմից ներկայացված հայտը և գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն կտրամադրի։

Նախագիծը ներկայացրել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Ըստ որոշման նախագծի՝ «Ալեքս Տեքստիլի» կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կարի և գուլպայի արտադրության մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Ընկերությունն այս անգամ ներմուծում է 14 մլրդ 127 մլն 414 հազար 670 դրամի ապրանք, հիմնականում՝ Թուրքիայից, նաև Չինաստանից և Ուզբեկստանից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL