Search
Close this search box.

Որոշ մարզերում սպասվում է կարկուտ. եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում մայիսի 2-ին, 5-6-ը՝ հյուսիսային շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Մայիսի 3-4-ը, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ը ցերեկը կնվազի 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 2-ին, 5-6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայիսի 3-4-ը, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

Please enter a valid URL