Search
Close this search box.

«Այն ժամանակ անգամ սեփական պապային չէին պաշտպանում». Ստյոպա Սաֆարյանը՝ Ռուսաստանի վարչապետի առաջ ամաչողների մասին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ի դեպ՝ Ռուսաստանի վարչապետի առաջ ամաչողների մասին

2016թ. ապրիլյան պատերազմից հետո, երբ ՌԴ վարչապետ Մեդվեդևը ժամանեց Հայաստան ու Սերժ Սարգսյանը նրան վերջապես կյանքում առաջին անգամ հրապարակավ հանդիմանեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու համար, մեղադրեց, որ հայերը սպանվել են այդ զենքերից, փոխվարչապետ Ռագոզինը Մոսկվայում անասելի վիրավորեց Հայաստանի նախագահին՝ ասելով, թե “Երևանում ոմանք բառալուծ են կպել” այդ թեմայով: Ու մենք, որ երբեք Սերժ Սարգսյանի քաղաքականության ջատագովը չենք եղել, երբեք նրա իշխանության բարիքներից չենք օգտվել, ուղղակի զուտ հասկանալով, որ վերջապես իր պաշտոնավարման վերջին շրջանում գոնե բարձրացնում է բոլորիս հուզող հարցը, անցանք գրոհի՝ սոցիալական ցանցերում, հարցազրույցներով, նույն Ռագոզինի ու Մեդվեդևի պաշտոնական թվիթերյան էջերում, ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպված բողոքի ակցիայով ու այնտեղ ընթերցված հայտարարությամբ: Գոնե ես գիտակցում էի, թե նման բաներից հետո ՌԴ դեսպանության ու ագենտուրայի կողմից իմ կամ ինձ նման այլ ընկերների մասին ինչ դանոսներ ու ռիփորթինգ է գնալու Մոսկվա դեսպանատան ու այլ խողովակներով: Մի անգամ նույնիսկ կատակով Բեռլինում ինձ հետ անձնապես ծանոթանալու եկած ՌԴ ԱԳ փոխնախարարին ակնարկ արեցի, թե միթե՞ ձեզ չեն հասել այդ զեկույցները, թե ով եմ ես…. Թքած ունեինք այս ամենի վրա, որովհետև դա արդեն Սերժ Սարգսյանի հարցը չէր: Դա մեր երկրին հասցված վիրավորանքին պատասխանելու, մեր արժանապատվության հարցն էր: Ու այդ խառը շրջանում ոչ մի տեղ չեմ հանդիպել այն անձանց, ովքեր նախկին իշխանության բարիքներից լիուլի օգտվել են, շեստյորկան են եղել, թե՛ այն ժամանակ, թե՛ այժմ լեզվին են տվել գրանտների կամ սորոսների թեմայով, այսօր խնդմնդում են Փաշինյանի մի ռուսերեն բառ չիմանալու վրա, իսկ այն ժամանակ անգամ սեփական պապային չէին պաշտպանում, մենք էինք երկրի հեղինակությունը պաշտպանելու հետ միասին նրա հեղինակությունն էլ պաշտպանում: Գոնե մի քիչ արժանապատվություն ունեցեք, արա, սաղ հիշում ենք, սաղ ֆիքսել ենք, թե ով ով էր թե այն ժամանակ, թե հիմա:

Please enter a valid URL