Search
Close this search box.

Ինչպես են թալանվել և թալանվում Շիրակի պետհամալսարանի աշխատակիցները. Գագիկ Համբարյան

Այսօր՝ մայիսի 1-ին, նշվում է Աշխատավորների համերաշխության միջազգային օրը…
Միշտ կարծել եմ, որ աշխատողների իրավունքները հիմնականում խախտվում են ոչ պետական սեկտորի գործատուների կողմից… Սակայն պարզվեց, որ պետական հիմնարկության ղեկավարը, ինչպես ասենք Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը, ոտքը բուհ դնելուց առաջ արդեն մտածել էր, թե ինչպես է փոշիացնելու նախկին ռեկտորի կողմից ժառանգած 500 միլիոն դրամը, ինչպես նաև բառացիորեն գրպանելու է բուհի աշխատակիցների աշխատավարձերի որոշ մասը և իր ֆան-ակումբի հանցակիցներին կեղծ մրցույթների միջոցով միլիոնավոր դրամներ է նվիրելու՝ ոտնահարելով մյուսների իրավունքները…
Ընդամենը երկու օրինակ բերեմ… 2017-18 ուստարին ՇՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը սկսեց առանց գործատուի, այսինքն` Մինասյան Սահակի հետ աշխատանքային պայմանագրեր ստորագրելու… Սեպտեմբերի 25-ին իմ և Հովհաննես Խորիկյանի ՀՀ նախագահի և վարչապետին ուղղված բաց նամակից հետո միայն՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀԿ-ական բեսպրեդելշչիկը պայմանագրեր ստորագրեց պրոֆեսորադասախոսական կազմի հետ… Սակայն, երբ բուհի աշխատակիցները ստացան սեպտեմբեր ամսվա աշխատավարձը, ապա պարզվեց, որ այն վճարվել է նոր պայմանագրերի հիման վրա՝ կոպտորեն խախտելով ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը, ըստ որի, եթե գործատուն նոր պայմանագիր չի կնքում աշխատակցի հետ, իսկ աշխատակիցը շարունակում է աշխատել, ապա մեխանիկորեն ուժի մեջ է մնում հին պայմանագիրը… Սակայն Սահակ Մինասյանին դա բացարձակապես ձեռնտու չէր, քանի որ ըստ հին՝ 2016-17 թթ-ների պայմանագրերի, դասախոսական անձնակազմը վարձատրվում էր ժամավճարով, իսկ հոկտեմբերի 2-ին ստորագրված պայմանագրերով նախատեսվում էր դրույքաչափերի հիման վրա վճարել… Ստացվում է, որ ՇՊՀ-ի դասախոսները, 1 ամիս աշխատելով ժամավճարով, վարձատրվել են դրույքաչափով, ինչի արդյունքում ֆինանսական վնաս են կրել… Սակայն իրավապահները մինչև հիմա չեն արձագանքում Սահակ Մինասյանի սույն հանցագործությանը, որի հետևանքով բուհի աշխատակիցներին չի վճարվել միլիոնավոր դրամներ, քանի որ ժամավճարային վարձատրությունն ավելի բարձր է, քան դրույքաչափովը…
Ուղղակի զարհուրելի է ՆՈՐԿԵՆՏ ծրագրի շրջանակներում գործած հանցագործությունները, ինչի հետևանքով գրպանվել են Համաշխարհային բանկի կողմից տրամադրված գումարները… Մրցույթները լեգիտիմացնելու նպատակով՝ համապատասխան քանակությամբ մարդկանց մասնակցությունը ապահովելով, Սահակ Մինասյանն ու իր ֆան-ակումբի հանցակիցները երկար-բարակ չմտածելով` որոշել են մրցույթներին որպես մասնակից ներգրավվել մարդկանց, որոնք լքել են երկիրը և չէին կարող հայտ ներկայացնել… Օրինակ՝ 2017 թ-ի հուլիսին Հայաստանից ԱՄՆ մշտական բնակության մեկնած Արմինե Զարգարյանը պարզվում է` 2018 թ-ի հունվարին հայտ է ներկայացրել, որ մասնակցի մրցույթներից մեկին… Մրցույթները կեղծելու և ՆՈՐԿԵՆՏ-յան գումարները գրպանելու նպատակով` կեղծվել են նաև հաղթողների կենսագրությունները… Օրինակ՝ Արմենուհի Սարգսյանը 1 միլիոն 700 հազար դրամը գրպանելու նպատակով կեղծ տվյալներ է ներկայացրել, որ նա,մինչև մրցույթային հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը՝2018 թ-ի հունվարի 19-ը ,իբրև թե, բարձրագույն կրթության համակարգում առնվազն 2 տարվա որակի ապահովման ուղղությամբ աշխատանքային, կրթության որակի ապահովման, բուհի ինքնավերլուծության իրականացման փորձ ունի… Հետաքրքիր է, այս պրիմիտիվը չի հասկանում, որ մարդիկ բոլորը ողջ են և լավ գիտեն, որ նա բուհի որակի ապահովման կենտրոնի հետ որևէ առնչություն չի ունեցել մինչև 2017 թ-ի հուլիս ամիսը, բուհի ինքնավերլուծության իրականացման հետ էլ կապ չունի, որի վերաբերյալ տեղեկություններն առկա են ՇՊՀ-ի կայքում և այլ տեղերում ևս…
ՆՈՐԿԵՆՏ-ի շրջանակներում իրականացված բազմաթիվ մրցույթներ ուղղակի զարմանք են առաջացնում… Հաղթողները հիմնականում մերձսահակյան շրջապատից են… Օրինակ՝ նույն մարդը մի քանի միլիոն դրամի 3 մրցույթների հաղթող է դառնում…Պարզվում է,նրանք անփոխարինելի են.այդ ոլորտի այլ մասնագետներ ՇՊՀ-ում չկա…
Կամ մրցույթին մասնակցած 3 հոգին էլ նույն ընտանիքի անդամներ են…
Իսկ ՇՊՀ-ի թալանչի,աշխատակիցների իրավունքների պաշտպանության առումով անգրագետ,տարբեր ռեկտորներին ծառայող և անհաշվետու արհկոմի գործունեության մասին բազմիցս ենք անդրադարձել… Սրան չվստահելու հետևանքով` բուհի մի քանի տասնյակ աշխատակիցներ դուրս են եկել արհկոմից…
Համաշխարհային բանկի կողմից ՇՊՀ-ում իրականցվող ՆՈՐԿԵՆՏ ծրագիրը դարձել է Մինսայանի ֆան-ակումբին հովանավորելու գլխավոր աղբյուրից մեկը… Սակայն իրավապահները մինչև հիմա ուսումնասիրում են ՆՈՐԿԵՆՏ-ի շրջանակներում Մինասյանի ֆան-ակումբի ակտիվ անդամների և նույն այդ ակումբի արհկոմ կոչեցյալի հանցագործությունները…
Դե, Մինասյանի ֆան-ակումբի ներկայացուցիչների համար դեռ իրենց առաջնորդի կողմից սահմանված թալանչիական աշխատավարձերի մասին էլ չեմ խոսում…
Ստացվում է, որ մենք աշխատում ենք, որ այդ զանգվածը վայելի…
Կեցցե՛ մայիսի 1-ը…Շնորհավոր Աշխատավորի օրը…

Գագիկ Համբարյան

Please enter a valid URL