Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչ Կարեն Պետրոսյանն ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պարզ երևում է, որ գտնվելով Հյուսիսային մաքսատանը, նկատել է, որ ՀՀ դրոշը ծառայում է որպես վարագույր,ինչը բարկացրել է Պետրոսյանին։
«Սա մաքսատան Շիրակի մասնաճյուղն է: Փաստորեն, վարչապետի հորդորները՝ դրոշը ճիշտ օգտագործելու հետ կապված, տեղ չեն հասել։ Երևի վարչապետը պիտի պետին փոխանցի, որ դրոշը չի կարող այն նպատակով օգտագործվել, ինչ որ օգտագործվում է։ Եվ սա այն բանից հետո, երբ աղմկահարույց դեպքեր եղան։ Եվ այս մաքսատան պետը ևս պիտի պատժի ենթարկվի, ինչ նախորդները։ Որովհետև սա խոսքերով չէ, ինքն ամեն օր անցնում է ու չի տեսնում այս ամենը»,- նշում է Կարեն Պետրոսյանը։