Ինչո՞ւ հները չեն հանդարտվում, սա դարձել է ամենօրյա հարց:
Խոսում են սրա մասին` քաղաքագետները, լրագրողները, իրավապաշտպանները, ժողովուրդը և այլն:
Նշվում են տարբեր պատճառներ, կատարվում են վերլուծություններ, կատարվում` կանխագուշակումներ և կանխատեսումներ:
Ցանկացած խճճված խնդիր շատ պարզ է և սա պատմական փաստ է:
Բավական է հիշենք, թե ինչպես Ալեքսանդր Մակեդոնացին լուծեց գորդյան հանգույցի խնդիրը:
Վերադառնալով մեր օրերը բերեմ հետևյալ համեմատականը:
Փաստացի ժողովուրդը օկուպացիոն ռեժիմից ազատագրել է իր տունը, որը գտնվում է աշխարհի ամենագեղատեսիլ վայրում:
Սակայն այդ գեղատեսիլ վայրում, ինչպես և հարիր է բնության ցանկացած վայրում առկա են միջատներ, կրծողներ, որոնք այս 30 տարիների ընթացքում անընդհատ բազմացել են:
Մեր տունը այժմ լի է դրանցով և պետք է ինչ որ բան ձեռնարկել:
Հեղափոխության թավիշը առաջարկում է վնասատուներին սիրո և հանդուրժողականության մթնոլորտում համոզել այլևս չխայթել տան տերերին, չկրծել տան գույքը, չգողանալ տան ամբարից սերմնացուն:
Չգիտեմ, միգուցե այս մոտեցումը ճիշտ է և քրիստոնեական` հաշվի առնելով, որ ցանկացած անասուն, միջատ և կրծող նույնպես Աստծո ստեղծածն են և սատկացնել նրանց չի կարելի:
Բայց չգիտես ինչու ունեմ մի ներքին համոզմունք, որ ՀՀ ցանկացած քաղաքացուց սկսած մինչև ՀՀ Վարչապետ, երբ իրենց տանը հայտնվում են միջատներ, կրծողներ և այլ վնասատուներ ապա սկզբում գործի են դնում ճանճասպանը և թակարդը, իսկ եթե դա չի օգնում և վնասատուները շատանում են, ապա ուղղակի, Ալեքսանդր Մակեդոնացու պես, բայց 21-րդ դարի մեթոդներով, լուծում են այդ Գորդյան հանգույցի խնդիրը, այն է թունաքիմիկատների միջոցով անմիջապես վերացնում՝ սատկացնում են վնասատուներին և հանգիստ վայելում իրենց կյանքը:
Օրինակ՝
3 մաս բևեկնի եւ 1 մաս նավթի խառնուրդ ոչնչացնում է բզեզներին,
5 տոկոսանոց բորային քսուքը վերացնում է ոջիլներին,
քլորոֆոսի ջրային լուծույթը վերացնում է խավարասերներին, դե իսկ սերմնացու գողացող մկներին և առնետներին ընտիր ոչնչացնում է մկնդեղը:
Ամփոփեմ՝
Հներին սիրել և հանդուրժել պետք չէ, նրանք դա չեն կարող հասկանալ, բանականությունը հարիր է մարդուն, բայց ոչ երբեք վնասատու միջատին: Դրանք միշտ շարժվել և շարժվում են բնազդով:
Դրանց ուղղակի պետք է հեռացնել հասարակությունից, դիցուք Արմավիր ՔԿՀ ում:
Սա կլինի կոմպրոմիսային լուծում, և տունը կմաքրվի և թավիշը չի տուժի:
Ապրեք առանց միջատների և կրծողների:
Արտակ Գալստյան