Search
Close this search box.

«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանը՝ որդեգիր. Նա է վճարում «Իմ քայլի» պատգամավորների բրենդային հագուստների գումարը

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին օլիգարխ Սամվել Ալեքսանյանին հաջողվել է լեզու գտնել ոչ միայն իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հետ: Նա չափազանց ուշադիր և հոգատար է այդ իշխանության միջին օղակի ներկայացուցիչների հանդեպ:

Ալեքսանյանը որդեգրել է «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության առավել երևացող պատգամավորներին: Վերջիններս հնարավորություն ունեն երեկոյան ուշ ժամերին այցելել Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում գտնվող բրենդային հագուստի խանութ և ընտրել «Զիլի», «Զեյնա» և այլ հայտնի ընկերությունների արտադրանք: Բնականաբար, վճարումները կատարում է որդեգիր Ալեքսանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL